|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մեծ մամուլի ասուլիսը:
«Շանթ»-ի լրագրողը հետաքրքրվեց` ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանը Ադրբեջանում արդեն 2 տարի շինծու մեղադրանքով կալանավորված` ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանի արտահանձման հարցով:
Լավրովը պատասխանեց, որ օտար երկրում բարդ իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը մշտապես բարձրացվում է երկկողմ շփումների ժամանակ, և հենց այդ թեման վերջերս քննարկվել է Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ:
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով հասնել բոլոր կողմերին ձեռնտու արդյունքի և երադարձնել հայ քաղաքացուն Ռուսաստան»,- ասաց նա: