|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրաքի Քուրդիստանին համարել է Իրանի «ավանդական եւ մոտիկ» գործընկերն ու բարձր գնահատել ինքնավարություն կատարած իր այցի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն` վկայակոչելով արտգործնախարարի թվիթերյան բլոգի գրառումը:
«Ուրախ եմ, որ Իրանի ավանդական եւ մոտիկ գործընկեր Իրաքի Քուրդիստան եմ այցելել: Էրբիլում արդյունավետ ու կառուցողական բանակցություններ եմ ունեցել Իրաքի Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանիի, ինքնավարության վարչապետ Նաչիրվան Բարզանիի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մասրուր Բարզանիի հետ: Գործարարների հետ հանդիպումը նույնպես արդյունավետ էր: Իրանը քրդերի վստահելի բարեկամն է»,- գրել է Զարիֆը: