|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարան քրդերի թշնամին չէ, այլ նրանց հովանավորը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության գործերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը. հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքիան քրդերի թշնամին չէ, այլ նրանց հովանավորը: Թուրքիան ոչ մի խնդիր չունի քրդերի հետ»,- գրել է նա:
Ըստ պաշտոնյայի` Թուրքիան խնդիրների աղբյուր է համարում ոչ թե Սիրիայի քրդերին, այլ ահաբեկչական կազմակերպություններին` Քուրդիստանի աշխատավոր կուսակցությանը և դրա սիրիական ճյուղերին: