|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախքան ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստի մեկնարկը զավեշտալի դեպք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ: Նրանք մոռացել էին իրենց պատգամավորական վկայականները: Դահլիճի մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցները նրանց ներս չէին թողնում առանց համապատասխան արտոնագրի ներկայացման:
Աշխատակիցներին մոտեցավ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և բանակցություններից հետո նրանց ներս թողեցին:
Նշենք, որ պատգամավորներն ասում էին, թե խմբակցությունում են թողել պատգամավորական վկայականները: