|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը հրաժարական է ներկայացրել: Ըստ Voanews-ի` նա բողոքել է Մակեդոնիայի անվանափոխության համաձայնագրի դեմ:
«Մակեդոնական խնդիրը ստիպում է ինձ զոհաբերել այս պաշտոնը»,- նշել է նախարարը:
Տեղեկացնենք, որ Կամենոսը կառավարությունում ներկայացնում էր աջակողմյան «Անկախ հույներ» կուսակցությունը, որը լքում է Ալեքսիս Ցիպրասի կոալիցիոն կառավարությունը:
Նրանք դեմ էին 2018-ի հունիսին Աթենքի և Սկոպիեի համաձայնագրին, որով Մակեդոնիան անվանափոխվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության: Աթենքը պարտավորվել է դադարեցնել Սկոպիեի և ՆԱՏՕ-ի բանակցությունների արգելափակումը: