|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին` որպես արևմտյան ուղղությամբ դաշնակցի, եթե կողմերը չպայմանավորվեն նավթային ոլորտում հարկային մանևրի հետ կապված կորուստների փոխհատուցման հարցում: Այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է ТАСС-ը:
«Եթե ՌԴ-ի ղեկավարությունը ընտրի շարժման այդ ուղին և արևմտյան ուղղությամբ միակ դաշնակցի կորուստը, ապա դա իրենց ընտրությունն է: Մենք չենք կարող ստիպել նրան»,- ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին և 29-ին Լուկաշնեկոն հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ, սակայն նրանք համաձայնության չեն կարողացել գալ: