|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության համար հարմար հաղորդավար չգտնելու պատճառով որոշել է 1989-ից ի վեր առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավարի անցկացնել. հայտնում է esquire.ru-ն` Variety-ին հղումով:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում:
Նախկին հաղորդավար Քևին Հարտի կրկնակի հաստատումը, ըստ պարբերականի աղբյուրների, բացառվում է: Հարտը հաղորդավար է նշանակվել անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին, սակայն երկու օր անց լքել է պաշտոնը` հին հոմոֆոբ թվիթների պատճառով, որոնք հայտնաբերել էին սոցցանցի օգտատերերը: