|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայտնի երգչուհի Շերն իր թվիթերյան էջում կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին` դադարեցնել շաթդաունը և Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը. հայտնում է Газета.ру-ն:
Նա նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Ի՞նչ հումանիտար ճգնաժամի մասին է խոսում Թրամփը: Այն մասի՞ն, որ նա առևանգում է նորածիններին իրենց մայրերի ձեռքերից: Կամ այն մասի՞ն, որ իր վարչակազմը սպանում է երկու 7-ամյա երեխայի… Թրամփը ասում է, որ Մեքսիկան կվճարի պատի համար… Իսկ ի՞նչ կասի սպասարկման վրա ամեն տարի ծախսվող միլիարդների մասին»,- գրել է Շերը: