|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` սիրիական քրդերի մասին հայտարարությունը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Բոլթոնը հայտարարել էր, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերելու ժամկետները կախված են երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերջնական ոչնչացումից և քրդերի ինքնապաշտպանության ուժերի անվտանգության ապահովումից:
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան մոտ ժամանակներս կանցնի վճռական գործողությունների` Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար: