|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրաքի «Բիննա» դաշինքի պատգամավորներին վրդովեցրել է ԱՄՆ նախագահի չհայտարարված այցն Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազա, նրանք հայտարարել են, որ Իրաքի քաղաքական ուժերը պետք է պահանջեն երկրից ամերիկյան զորքերի դուրս բերումը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրանց` Թրամփի քայլը անհարգալից վերաբերմունք էր երկրի իշխանությունների հանդեպ:
Ավելի վաղ Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ է պահել Իրաքին այցի մասին, սակայն երկու առաջնորդների հանդիպումը չի կայացել այն կազմակերպելու հարցում տարաձայնությունների պատճառով: