|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆրակցիան մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին և առաջարկելու է ԵԱՏՄ հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծել:
Նշենք, որ արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց գործունեության ոլորտների սահմանման վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ պետաիրավականից կրկին կառանձնացվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչպես անցյալում էր, և կրթության, գիտության հանձնաժողովին կմիանա սփյուռքի ոլորտը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: