|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները հաջող են զարգանում, կան դրանցից գոհ մնալու բոլոր հիմքերը, իսկ ծագող հարցերը հաջողվում է լուծել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում ենք, որ մենք ունենք բոլոր հիմքերը` գոհ մնալու այն ամենով, ինչ կատարվում է երկկողմ հարաբերություններում: Անհրաժեշտ է ամեն բան անել, որպեսզի ապագայում որևէ բարդություն չլինի»,- ասել է ՌԴ նախագահը
Նշենք, որ հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: