|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրան հրավիրել է Անկարա և հաստատել, որ 2019-ին Թրամփը կայցելի Թուրքիա. տեղեկացնում է Hurriyet-ը:
Ուշագրավ է, որ Սպիտակ տունը չի հաստատել Թուրքիայի նախագահի խոսնակի այդ հայտարարությունը: Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին հայտնել է, որ նախագահ Թրամփը Թուրքիա այցի հետ կապված հստակ ծրագրեր դեռևս չունի: