|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ տվյալ փուլում գոհ է կառավարության թիմից, սակայն կառավարման համակարգը փոփոխությունների կարիք ունի. հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Բախտաձեն չի բացառել կառավարությունում կադրային փոփոխությունները, եթե դրա անդամներից որևէ մեկը չկարողանա հարմարվել սպասվող աշխատանքի տեմպին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին դեռ նոյեմբերին խոստացել էր կուսակցությունում լուրջ փոփոխություններ իրականացնել: Որոշ փորձագետներ գնահատեցին դա որպես նախարարների կաբինետում սպասվող փոփոխություններ: