|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Աշխատանքային օրվա մեկնարկը մշակույթի նախարարության աշխատակիցները սկսեցին բողոքի ակցիայով: Նրանք դիմում-բողոք են պատրաստել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով:
Բողոքի ակցիային ներկա են մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ների աշխատակիցներ: Այս պահին նախարարության աշխատակիցները երթով շարժվում են դեպի կառավարության շենք՝ վարչապետին ներկայացնելու իրենց հիմնավորումները, թե ինչու նախարարությունները չպետք է փակվեն:
Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից դառնալու է 12։

