|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կան մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել, ու ճիշտ կանեն՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում` «կփռվեն ասֆալտին». կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին` ոստիկանությունը հրաժարվե՞լ է «ասֆալտին փռելու» միջոցառումներից։
Լրագրողի դիտարկմանը` ինքը նկատել է, որ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը շարունակում են երթևեկել իրենց ավտոշարասյուներով, ոստիկանապետը պատասխանեց. «Ես ձեզ հեռախոսահամար կփոխանցեմ, հենց տեսնեք նման բան, զանգեք»: