|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով` թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանը:
Նավասարդյանը տեղեկացրեց նաև, որ վաղն ինքն ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը հանդես կգան մամուլի ասուլիսով` ներկայացնելով իրենց առաջիկա անելիքների մասին մանրամասները:
Հիշեցնենք, որ դերասանները հենց Նավասարդյանին են ուզում տեսնել տնօրենի պաշտոնում: Իսկ Նավասարդյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է մրցույթ հայտարարելուց հետո դիմել տնօրենի հաստիքի համար: