|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է նախօրեին «Դոհա-2018» ֆորումի ընթացքում իր ելույթին` կրկնելով այն միտքը, որ պատժամիջոցները երբեւէ չեն կարող Իրանին պարտադրել վերանայել իր քաղաքականությունը:
«Պատժամիջոցները երբեք չեն աշխատել: Դրանք հարվածել են Իրանի շարքային քաղաքացիներին, բայց չեն կարողացել փոխել քաղաքականությունը: ԱՄՆ քաղաքականության մեջ շրջադարձը իրանական բանակցությունների առիթ ստեղծեց: Նույն գործընթացն է նաեւ այսօր: Իրանը եւ եվրոպական երկրները նստած են բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ԱՄՆ-ն որոշել է հեռանալ՝ տարածելով քաոս եւ բռնություն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը: