|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիական Իդլիբում զինված խմբավորումները կարող են հարձակում գործել Լաթակիա և Համա նահանգների վրա, սակայն Սիրիայի բանակն ունի բավականաչափ ուժ և միջոցներ հնարավոր հարձակումներին հակահարված տալու համար: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Իդլիբի նահանգապետի պաշտոնակատար Մուհամեդ Ֆադի Սադունը:
Նրա խոսքով` «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչ միայն չեն լքել Իդլիբի ապառազմականացված գոտին, այլև գրավել են Լաթակիա-Արիհա մայրուղու` ռազմավարական նշանակության հատվածը:
Նշենք, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` գրոհայինները պետք է լքեին ապառազմականացված գոտին: