|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հանդես է եկել Brexit-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու դեմ. հայտնում է РИА Новости-ն:
«Չի կարող այնպես լինել, որ պայմանները միակողմանի կարգով թելադրվեն: Այսպիսով` այդ տեքստը, որը, ի վերջո, պետք է հավանության արժանացնեն ԵՄ անդամ բոլոր երկրները, արդեն ոչ թե բանակցությունների հիմքն է, այլ որոշման հիմքը»,- ասել է նա:
Նշենք, որ բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր կմեկնի Բրյուսել և Brexit ի հարցով բրիտանական կողմի համար ավելի ձեռնտու գործարք կպահանջի: Այդ պատճառով է նա հետաձգել համաձայնագրի հարցով վճռորոշ քվեարկությունը: