|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին է այցելել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Առաքելյանը և փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորը` դադարեցնել հացադուլը:
Կինոռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»։
Հիշեցնենք, որ Գալստյանը հացադուլ է սկսել դեկտեմբերի 3-ին: Մանրամասները` այստեղ: