|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` երեկ արված հայտարարությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին. հայտնում է Русарминфо-ն:
Աշխատակազմը կրկնել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է Ադրբեջանին վերադարձնել «օկուպացված տարածքները» և հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: