|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի խոսքով` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Էյսմոնտի խոսքով` այդ թեմայի քննարկումը եղել է շատ բուռն, կրքեր են բորբոքվել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչ է լինելու: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ: