|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներին առաջարկում է ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք ստեղծել: Այդ մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Պուտինի` դա կօգնի բարձրացնել ազգային վճարային համակարգերի կայունությունը` դրանք դոլարից և այլ օտարերկրյա արժույթներից ավելի անկախ դարձնելով: «Դա ուղիղ իմաստով կբարձրացնի տնտեսական ինքնիշխանությունը»,- ասել է նա:
Նիստն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում, դրան մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: