|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոնպեոն այսօր Ռուսաստանին մեղադրել է Միջին և փոքր հեռահարության հրթիռիների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի խախտման, իսկ Իրանին և Չինաստանին` միջազգային կարգուկանոնը խաթարելու մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Նա կոչ է արել Եվրոպային` օգնել ԱՄՆ-ին, որ վերականգնի համաշխարհային լիբերալ աշխարհակարգը: «Մոսկվան թունավոր նյութ է կիրառել հենց այստեղ` Եվրոպայում, խախտելով քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան, որի մեջ մտնում է: Եվ Ռուսաստանը մի քանի տարի շարունակ խախտել է միջուկային համաձայնագիրը»,- ասել է Պոնպեոն:
Պոմպեոն Բրյուսել է ժամանել` ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու: