|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմությունը դատական հայց է պատրաստում Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին. ըստ Грузия-Онлайн-ի` հայտարարել է ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն:
Նրա խոսքով` նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել ազատ կամաարտահայտման հետ:
Միավորված ընդդիմությունը պահանջում է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը իշխանություններին մինչև դեկտեմբերի 16-ը ժամանակ է տվել բանակցություններ սկսելու համար: