|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետդեպարտամենտը շնորհավորում է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, սակայն կիսում է ԵԱՀԿ-ի մտահոգությունը քվեարկության ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Այդ մասին ասվում է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
«Այդ գործողությունները հակասում են Վրաստանի` արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հանձնառությանը, և մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին` վերացնել այն թերությունները, որոնց մասին նշել են ԵԱՀԿ /ԺՄԻԳ-ը և այլ դիտորդներ»,-ասվում է հայտարարությունում: