|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է նշանակել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին:
Թատրոնի դերասանական կազմը դժգոհ է նշանակումից, նրանք պահանջում են Չալդրանյանի հրաժարականը: Դերասանները նշում են, որ թատրոնում կան շատ արժանի ու պրոֆեսիոնալ դեմքեր, որոնց կարող են նշանակվել ինչպես թատրոնի տնօրենի, այնպես էլ գեղարվեստական ռեժիսորի պաշտոնում:
Ի դեպ, Սուրեն Շահվերդյանը վերջերս պայքարում էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար: