|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վաշինգտոնը հաստատել է, որ Արգենտինայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին, նախ` կլինի առանձնազրույց, այնուհետև` բուն հանդիպումը, որը կտևի մոտ 1 ժամ:
Պեսկովի նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պարտադիր չէ, որ համաձայնության գան բոլոր հարցերում, սակայն երկխոսությունն է կարևոր: