|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Առաջիկա երկու տարին համարում ենք անցումային ժամանակահատված և, ըստ այդմ, առաջիկա խորհրդարանը պատկերացնում ենք որպես անցումային խորհրդարան: Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի ժամանակ էլ ասաց «Սասնա ծռերի» ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:
«Սասնա ծռերն» իր քարոզարշավը սկսեց Ազգային ժողովի բակում մամուլի ասուլիսով:
Ավետիսյանի խոսքով` Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անելիքը և նորից արտահերթ ընտրությունների գնա: «Նախատեսում ենք, որ այդ ընթացքում կընդունվի նոր Սահմանադրություն, որի հիմքով էլ կանցկացվեն արտահերթ ընտրությունները: Նոր կարգի համաձայն կուսակցությւոն համարվողները միայն կկարողանան մասնակցել այդ ընտրություններին»,-ասաց Ավետսիյանը:
Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին: