|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հալեպի 15 բնակիչ կրկին հոսպիտալացվել է գրոհայինների քիմիական հարձակումից հետո. հայտնում է РИА Новости-ն: Նրանց դուրս էին գրել երեկ, սակայն նրանք հիվանդանոց են տեղափոխվել նույն ախտանշաններով: Տուժածների վիճակը ծանր է և միջին ծանր:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ գրոհայինները թունավոր նյութերով արկերով գնդակոծել են Հալեպը, 100 մարդ տուժել է:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ավելի վաղ ռուսական կողմը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը փորձում է Իդլիբի շուրջ ապառազմականացված գոտում սադրանքի դիմել, որպեսզի այնուհետև մեղադրի կառավարական զորքերին բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: