|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերադառնա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը. հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կհետևի ցանկացած նշանի: «Դա լավագույն ելքը կլինի: Մենք ցանկանում ենք, որ հենց դա կատարվի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ վերոհիշյալ համաձայնագրից, քանի որ ՌԴ-ն չի կատարում այն: