|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցել է ՄԱԿ-ի`միգրացիայի մասին պակտին. հայտնում է РИА Новости-ն: Նա հայտարարել է, որ նման խնդիրները հնարավոր չէ լուծել միակողմանի կարգով, և անհրաժեշտ են միջազգային ջանքեր:
Վերոհիշյալ պակտը ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցրել են այս տարվա հուլիսին: Փաստաթուղթն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, այն նպատակ ունի նվազագույնի հասցնել միգրացիոն գործընթացների բացասական գործոնները, պաշտպանել միգրանտներին և նպաստել նրանց ինտեգրմանը, բարձրացնել կանոնավոր միգրացիայի ուղիների հասանելիությունը: