|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այս պահին որևէ նոր բան ասել չեմ կարող. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործին:
Վանեցյանի խոսքով` քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է: «Փորձաքննություններ են ընթանում: Շուտով Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե հանրությանը հայտնի՞ մարդ է գաղտնալսման պատվիրատուն, նշել էր՝ լայն ճանաչում ունի: