|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի ռազմավարական գործընկեր: Այդ մասին Մինսկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է БЕЛТА-ն:
«Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք նույնքան անկեղծորեն ու բաց աջակցել Ադրբեջանի շահերի առաջխաղացմանը Եվրոպայի կենտրոնում»,- ասել է նա:
«Մենք երբեք չենք համագործակցել ինչ-որ երկրների դեմ: Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների բարեկեցության համար: Գաղտնի և փակ թեմաներ չկան և երբեք չեն լինի: Մենք անկեղծ ենք և բաց ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Լուկաշենկոն: