|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի Դաշնության ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվական վարչությունից, նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
Քննությունը շարունակվում է: