|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է.
«2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն Թավշյա հեղափոխության շարունակությունը, և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին:
Ռամկավար Ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով որոշեց ընտրություններին չմասնակցել: Միաժամանակ կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին, իր անդամներին և համակիրներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին»: