|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Գազայի հատվածի այլ խմբավորումներ համատեղ հայտարարությունում համաձայնել են Իսրայելի հետ հրադադար կնքել: Դա տեղի է ունեցել Եգիպտոսի միջնորդությամբ: Այդ մասին համաշխարհային հանրությանը տեղեկացրել է Associated Press-ը. հայտնում է Интерфакс-ը:
Իսրայելը զուսպ է արձագանքել առաջարկին` նշելով, որ իր հետագա արձագանքը կախված կլինի Գազայի հատվածում իրական իրավիճակից:
Իրավիճակը Գազայի հատվածում սրվել է նոյեմբերի 12-ին: Իսրայելի հատուկ ջոկատայինները ռեյդ են իրականացրել Գազայում: Արդյունքում կողմերը սկսել են հրթիռակոծել միմյանց, երկու կողմից հաղորդվում է տուժածների ու զոհերի մասին: