|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապարփակ քննարկումից հետո որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
««Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով լինի ամբողջովին լեգիտիմ։
Այս կապակցությամբ հույս ենք տածել և ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր Ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձևավորելու դրույթը, փաստորեն, չի կատարվել։
Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»,-ասված է հայտարարության մեջ։