|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանական նավթագազային Wintershall ընկերությունը դադարեցրել է աշխատանքը իրանական նախագծերում ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Այդ մասին, ըստ ТАСС-ի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Բահմանը:
«Մենք պետք է պահպանենք մուտքը դեպի ֆինանսական շուկա: Այդ պատճառով մենք, ցավոք, ստիպված ենք դադարեցնել մեր ակտիվությունը Իրանում»,- ասել է նա:
Հակաիրանական պատժամիջոցները ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: