|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության որոշմամբ` նախագահի նստավայրը տեղափոխվեց Բաղրամյան 26:
Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում առաջարկվում է հետևյալ փոփոխությունը` հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ` կառավարության տուն համար 1»,- ասաց նա:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարեցված չէ հյուրերի ընդունելության արարողակարգն ապահովելու համար:
Որոշվեց, որ դա կարող է կազմակերպվել օդանավակայանում: Նախագիծն այդ լուծումները չի տալիս, սակայն կարելի է կարգավորվել ենթաօրենսդրական կարգով: