|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տեղեկացրել էինք, որ այսօր խոշոր, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին։ ՀՀ ՊՆ համարանիշերով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի գնալիս վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ մեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը` թափքում: 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է: