|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից:
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը: