|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերը քննարկելու նպատակով նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում անցկացվել է աշխատանքային քննարկում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է զինված ուժերում կանանց իրավունքների ուսումնասիրության և մշտադիտարկման հարցերով աշխատանքային խումբ ձևավորելու, խմբի գործունեության ձևաչափը և կարգը սահմանելու թեման: Ուսումնասիրվել են զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին՝ մասնավորապես նրանց առաջխաղացմանը, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ՊՆ