|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից պետության կողմից նրան տրամադրված տան հրաժարման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ երկու դեպքն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով: «Օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որ պաշտոնաթող նախագահին պետք է ապահովի բնակարանով։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր ունենք։ Այսինքն՝ թերևս միայն գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում՝ պետք է լուծում գտնել այս հարցին: Ստացվում է՝ մենք կա'մ որևէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում և տրամադրում նրանց, կա'մ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա էլ պետությունն իր պարտականությունը համարում է կատարած»,- նշեց Աղաջանյանը։