|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության աղմկահարույց դեպքին:
Ըստ Wall Street Journal-ի` Թրամփն առաջին անգամ չի բացառել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը կարող է ներքաշված լինել այլախոհի սպանության մեջ: «Դե ինչ, արքայազնն այս պահին ավելի շատ բան է այնտեղ ղեկավարում: Գործերով նա է զբաղվում, ու եթե ինչ-որ մեկը ներգրավված է, ապա դա կարող է նա լինել»,- ասել է նա: