|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:
ՊՆ մամուլի ծառայություն