|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան` անձը չպարզված քաղաքացու դի և սահմանազատել տարածքը: