|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի անվտանգության ծառայությունները խոշոր ահաբեկչություն են կանխել, որը ծրագրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները. հայտնում է Корреспондент-ը` Süddeutsche Zeitung, Die Zeit թերթերին հղումով:
Նշվում է, որ ահաբեկչության իրականացման համար Գերմանիայի տարածք պետք է մտներ գրոհայինների երեք առանձին խումբ: Դրանց թիրախում կարող էր հայտնվել երկրում անցկացվող երաժշտական փառատոներից մեկը:
«Մենք ժամանակին ենք իմացել ահաբեկչության ծրագրման մասին և քրեական գործ հարուցել 2016 թվականի հոկտեմբերին»,- ասել է գլխավոր դատախազ Պետեր Ֆրանկը: