|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Թ. Ք.-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: